Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ և հասցեավորված գնահատականն ու համապատասխան գործողությունները:
Գյումրեցիներն այսօր հողին են հանձնել ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանին: Նա 3 ամսից կդառնար ընդամենը 20 տարեկան: Տղայի եղբայրը` Սամվելը, ծառայության մեջ է գտնվել, երբ ինքն է զորակոչվել: Նրանք երեք տարի չեն տեսնվել:
Այսօրվանից Թուրքիան և Եվրամիությունը սկսում են փոխանակել փախստականներին ու անօրինական ներգաղթյալներին ավելի վաղ կնքված համաձայնագրերի շրջանակում: Պլանների համաձայն՝ ԵՄ-ն Թուրքիա է ուղարկելու անօրինական ներգաղթյաների՝ դրա դիմաց ստանալով փախստականների, որոնց ապաստան ստանալու իրավունքները հաստատվել են:
Կրեմլում չգիտեն, թե արդյոք մոտ ժամանակներս կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանի նախագահի պաշտպանության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վախիդ Ալիևի, ո´չ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հիշեցնենք, որ այնտեղ են գտնվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում Ադրբեջանի կողմից հրազենային վիրավորումներ ստացած զինվորները:
Ապրիլի 4-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` սպա Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլուի (Məmmədov Rasim Əbdül oğlu) մասին:
Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:
Մոսկվան նպատակահարմար չի համարում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Ղարաբաղի հարցով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Երևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար: Այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Նման դեպքերում անհրաժեշտ է լինել չափազանց ուշադիր, նույնիսկ հնարավոր է, որ ֆեյք օգտատիրոջ էջը լինի իրական էջին մոտ: Պետք չէ վստահել անգամ նման էջերին, քանի որ հիմնականում դրամահավաք անց են կացնում կազմակերպությունները: Ավելին, այս պահի դրությամբ մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ նման կարիքավոր զինվորների ընտանիքներ չկան», – ասաց Մարտիրոսյանը:
Հատուկ թողարկում՝ Արցախի հանրայինի եթերում:
«Հաստատված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայ զինծառայողները պատմել են՝ ինչպես են խոցել ադրբեջանական ուղղաթիռը. բացառիկ կադրեր
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Բարսելոնային» (2:1), իսկ «Ատլետիկոն» ջախջախեց «Բետիսին» (5:1):
Նրա մեծ եղբայրը նախորդ տարի էր վերադարձել ծառայությունից և այս տարի մեկնել էր արտագնա աշխատանքի:
«Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում»:
Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Ռոսիա» (Россия) կոմերցիոն բանկն օգտագործվել է փողերի լվացման պոտենցիալ սխեմայում, որտեղ կարող են ներգրավված լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները:
Ինչ-որ պահից տեղեկություններ տարածվեցին, թե իբր դա թուրքական կողմի միջամտության արդյունք է, բայց որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, թե՞ ոչ: Հստակ է մի բան՝ յուզերը, որը տարածել է այդ ծրագիրը, օգտվում է Google համակարգի հայերեն թարգմանության ծրագրից: Հետևաբար, հիմքում, վստահաբար, հայերը չեն: Չի բացառվում, որ որևէ մեկը՝ ընկալելով իրավիճակը, պարզապես լավ բիզնես է մտածել և դրանով գումար է վաստակում, բայց դրանց օգտագործումը կարող է նաև վտանգավոր լինել՝ վիրուսներ տարածելու առումով: Ամեն դեպքում՝ չարժե օգտվել այդ ծրագրից:
Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ապրիլի 2-ից սկսած արդեն հազարից ավելի քաղաքացիներ են դիմել՝ կամավորագրվելու և սահման մեկնելու համար:
Ապրիլի 2-ին հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուն (Sərxan Azər oğlu Bağırov) այսօր հուղարկավորվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ալմադադլու գյուղում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել ու սպանել է: Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում: Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականությու ն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Գորիսի Բժշկական կենտրոնն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Կենտրոնն այս օրերին համալրվել է հանրապետության այլ բուժհաստատությունների մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով: