Քաշաթաղում անգամ կանայք են կամավորագրվում առաջնագիծ մեկնելու համար

Ապրիլի 2-ից սկսած արդեն հազարից ավելի քաղաքացիներ են դիմել՝ կամավորագրվելու և սահման մեկնելու համար:

Այս մասին ասել է Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ, ապրիլի 2-ին Բերձորում ստեղծված քաղպաշտպանության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Արտուշ Մխիթարյանը. «Արցախպրես»-ին փոխանցում է շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:

«Կամավորագրվելու համար անընդհատ շտաբ են դիմում քաղաքացիներ, անգամ կանայք են դիմում առաջնագիծ մեկնելու համար: Գալիս են շրջանի բոլոր գյուղերից, խմբերով, առանց տարիքային սահմանափակումների: Յուրաքանչյուրը ցանկանում է օգնել ինչով կարող է»,- ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ քաշաթաղցիների մոտ ամենուրեք առկա է վճռական տրամադրություն՝ հայրենիքը պաշտպանելու համար:

Ա. Մխիթարյանի հավաստմամբ, շրջանը ապրում է բնականոն կյանքով, սովորական ռեժիմով գործում են բոլոր հանրակրթական

Տեսանյութեր

Լրահոս