Մոսկվան կոչ է անում Բաքվին ու Երևանին անհապաղ դադարեցնել կրակը. Լավրով
Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մեր դիրքորոշումը թելադրված է եղել ՌԴ նախագահի, ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության կողմից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր գործընկերների հետ: Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի ուղերձը՝ որքան հնարավոր է արագ դադարեցնել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները:
Հուսով եմ՝ այդ կոչերը լսելի են եղել»,- հայտարարել է Լավրովը:
Նա նշել է, որ փորձ է արվում խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:



