
Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս իր հերոս զավակին՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին

Այս պահին Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս Արցախի սահմանը անառիկ պահած, թշնամու գնդակից զոհված իր հերոս որդիներից մեկին՝ ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վլադիմիրի ընտանքի կրտսեր զավակն էր, հայրը ազատամարտիկ է եղել: Նրա մեծ եղբայրը նախորդ տարի էր վերադարձել ծառայությունից և այս տարի մեկնել էր արտագնա աշխատանքի: