Հանգչիր խաղաղությամբ, հերոս
Tsayg.am-ը գրում է. Գյումրեցիներն այսօր հողին են հանձնել ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանին: Նա 3 ամսից կդառնար ընդամենը 20 տարեկան: Տղայի եղբայրը` Սամվելը, ծառայության մեջ է գտնվել, երբ ինքն է զորակոչվել: Նրանք երեք տարի չեն տեսնվել:
Վլադիմիր Մելքոնյանին ճանաչողների խոսքով` տղան ինքնակամ է գնացել Ղարաբաղ` Արցախում կռված իր հոր վրեժն առնելու: Վլադիմիրին անցյալով չեն հիշում: Նա մեր ներկայի ու ապագայի հերոսն է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:



