Բաժիններ՝

Մի՛ վստահեք զինվորի համար գումար հանգանակող անծանոթ նամակներին. փորձագետ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սփյուռքի մեր հայրենակիցներին խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում չվստահել անծանոթ օգտատերերի:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փորձագետը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ինչ-որ «ֆեյքեր» երկտողեր են ուղարկում սփյուռքում մեր հայրենակիցներին. «Զինվորի մայր եմ, տղաս առաջնագծում է, լուր չունեմ, տեղս չեմ գտնում, փող չունեմ, որ տղայիս զանգեմ, խնդրում եմ փող փոխանցեք այսինչ հեռախոսի համարին»։

«Նման դեպքերում անհրաժեշտ է լինել չափազանց ուշադիր, նույնիսկ հնարավոր է, որ ֆեյք օգտատիրոջ էջը լինի իրական էջին մոտ: Պետք չէ վստահել անգամ նման էջերին, քանի որ հիմնականում դրամահավաք անց են կացնում կազմակերպությունները: Ավելին, այս պահի դրությամբ մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ նման կարիքավոր զինվորների ընտանիքներ չկան», – ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետը սփյուռքի մեր հայրենակիցներին խորհուրդ տվեց ոչ մի դեպքում գումար չփոխանցել անհայտ հեռախոսահամարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930