Հայտնի է ապրիլի 2-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի ինքնություն

razm.info. Ապրիլի 2-ին հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուն (Sərxan Azər oğlu Bağırov) այսօր հուղարկավորվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ալմադադլու գյուղում: Զինծառայողի մահվան մասին իմացվել է միայն հուղարկավորության լուսանկարների տարածվելուց հետո: Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։
Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր Առմամբ ներկա պահին հայտնի է 20 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս