«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է լոնդոնյան ակումբի կազմում իր խփած 100-րդ գոլից ստացած տպավորությունների մասին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ նա 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը արդարացված է համարում երևանցիների 70,6%-ը:
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Շնորհիվ Ռիտա Սարգսյանի՝ հիմնադրամին նվիրատվություններ են արել տարբեր երկրների մեծահարուստներ, ինչպես նաև՝ ընկերություններ, և նույնիսկ՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը։ Այդ ո՞վ է ասում, որ այդ գումարները գողացված են»:
Պակիստանի իշխանությունները երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին, որը կասկածվում է փողերի լվացմանը մեղսակից լինելու մեջ, ներառել են այն անձանց ցուցակում, որոնց արգելված Է մեկնել երկրից:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով տվյալ պահին գլխավորում է Ուելսի ազգային հավաքականը, կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Հադերսֆիլդի» նկատմամբ մանկունյանցիների տարած տնային հաղթանակից (3:1) ստացած տպավորություններով:
Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:
Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Մարչուկը հայտնել է Դոնբասում մարտական գործողությունների գոտում դեկտեմբերի 29-ի 00:01-ից հրադադարի ռեժիմ հայտարարելու ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել՝ վերսկսել մի շարք դաշնային կառույցների աշխատանքը, որոնք փակվել են բյուջետային ճգնաժամի («շաթդաուն») պատճառով:
Արցախի Հանրապետությունում այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 31%։
Դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Սիրիայում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, որը 2012 թվականին դադարեցրել էր աշխատանքը երկրում սկսված ճգնաժամի պատճառով, վերսկսել է աշխատանքը Դամասկոսում:
2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլն 800 հազ. դրամ:
Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով: Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կամավորներն այդ ամանորյա ակցիան կոչել են «Ցանկությունների տոնածառ։
Կառավարության որոշմամբ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն անհրաժեշտ է համարում Եվրոպայում ապաստանի տրամադրման միասնական համակարգի ստեղծումը:
Կառավարությունը ընդունեց 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույց, որը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։
Արցախի Հանրապետությունում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է 197.6 մլրդ դրամ՝ ապահովելով 12,2% իրական աճ: ՀՆԱ-ի արձանագրած 12,2% հավելաճի տեմպի 6.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը (որի ավելի քան 5 տոկոսային կետը՝ հանքարդյունաբերությունը, մոտ 1.7 տոկոսային կետը՝ էներգետիկան), 4.3 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները:
Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ:
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» և Մտավորականների խորհրդի համատեղ նիստ:
Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը dpa գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին։
Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։