Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» խաղի շուրջ դրական մթնոլորտ է ստեղծվել». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով տվյալ պահին գլխավորում է Ուելսի ազգային հավաքականը, կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Հադերսֆիլդի» նկատմամբ մանկունյանցիների տարած տնային հաղթանակից (3:1) ստացած տպավորություններով:

Ուլե-Գունար Սուլշերի համար սա երկրորդ անընդմեջ հաջողությունն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո:

«Սա Ուլեի առաջին տնային խաղն էր, և բոլորը դրական տրամադրված էին սպասում դրան Քարդիֆում կայացած խաղից հետո, որտեղ թիմը լավ խաղ և արդյունք ցուցադրեց: Ես կարծում եմ, որ բոլորն անհամբերությամբ սպասում էին խաղին: Մեծ ֆուտբոլիստները սկսել են ցուցադրել իրենց. Պոգբան խփում է, դե Խեան մի քանի սեյվեր կատարեց, Մարկուս Ռեշֆորդը յուրաքանչյուր խաղից հետո ավելի ու ավելի լավն է դառնում: Խաղի շուրջ իրական դրական մթնոլորտ կա»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31