8-րդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկը՝ հաճախորդների հետ, «Ձմեռ Պապի» դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար
Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:
«Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: «Դարձիր Ձմեռ պապ»-ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագծերից է: 2011թ-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, «Ձմեռ պապ» է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն»,- ասացին Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար: