
«Ուզում եմ «Չելսիի» համար դառնալ այնպիսի լեգենդ, ինչպիսին են Լեմպարդը, Դրոգբան և Թերրին». Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է լոնդոնյան ակումբի կազմում իր խփած 100-րդ գոլից ստացած տպավորությունների մասին:
«Սա շատ բան է նշանակում ինձ համար, հատկապես, որ մենք այսօր հաղթեցինք: Ես երբեք չեմ մոռանա 101 գոլերը՝ խփված այս հրաշալի ակումբի կազմում:
Հիմա երկրպագուները և ակումբի անձնակազմն ավելին են ուզում: Ես ուզում եմ ավելի շատ խփել և դառնալ այնպիսի լեգենդ, ինչպիսին են Ֆրենկ Լեմպարդը, Դիդիե Դրոգբան և Ջոն Թերրին»,- Ազարին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը