Փորձագետների կարծիքով՝ iPhone XS Max-ն անում է ավելի վատ սելֆի, քան Samsung-ը և Xiaomi-ն:
Լուրջ խնդիր կա թաքնված վարկային գնի հետ կապված։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի պայմաններ են պարունակում, որոնք էապես ավելացնում են դրանց սպասարկման արժեքը։ Շատ դեպքերում տեղյակ չլինելով նման ծուղակների գոյության մասին, հետագայում վարկառուները կանգնում են ծանր կացության առջև։
Արաբական պետությունների լիգայի Գլխավոր ասամբլեան մարտի 31-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկի լիգայի կազմ Սիրիայի վերադարձի հարցը:
Թուրքիայում ամեն 10-րդ քաղաքացին ակտիվ ինտերնետ օգտագործող է: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի` հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Օմեր Ֆաթիհ Սայանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը գնալով ավելանում է:
«Այսօր Թուրքիայից Հայաստան կարտոֆիլ են բերում 160 դրամով, որն աղբ է, ոչ թե կարտոֆիլ։ Մինչև գարնանացանը՝ մարտ ամիս, մենք պետք է կարտոֆիլ սպառենք, ինչի՞ մասին են մտածում»։
«Մյուս խնդիրն էլ այն է, թե մարդիկ, ովքեր ունեն 4 երեխա, ի՞նչ պետք է անեն, մի քանի անգամ գնան-գա՞ն: Մի խոսքով՝ օրենքի նախագիծը լիարժեք չէ, թերություններ ունի, հույս ունեմ, որ կհղկվի, նոր կընդունվի»,- ասում է Դավիթ Պեդանյանը:
Միացյալ Նահանգները նոր միգրացիոն քաղաքականության շրջանակներում հունվարի 25-ին կսկսի Մեքսիկա վերադարձնել այն միգրանտներին, որոնք խնդրագրեր են ներկայացրել փախստականի կարգավիճակի վերաբերյալ, բայց դեռեւս չեն ստացել այն:
2018թ, հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1․4 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Ըստ ermenihaber.am-ի՝ 2017թ․ ողջ ընթացքում ԱՄՆ-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել էր 20․6 մլրդ դոլար։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը գտնում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան ունի թիմի ավագի համար անհրաժեշտ բոլոր առաջնորդական որակները:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սեռական բռնության ու ոտնձգությունների ենթարկվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։
«Բարսելոնան» կարող է վաճառել խորվաթին՝ Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուց հետո:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ համարելով այն իրականությանը չհամապատասխանող։
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը` Heritage Foundation».
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնում են կաթողիկոսարանից:
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-դ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 26-ին՝ պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերի մասին 24News- ի հարցին։
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը ճանաչվել է Մյունխենի պատվավոր քաղաքացի, ինչի մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»:
Պաշտոնական Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին մեկ պայմանով միայն:
Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն՝ ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
«Չավուշօղլուն նաև դեկտեմբերին ելույթ ունեցավ ու առաջ քաշեց Արցախի հարցը, բայց այս ելույթում ասաց, որ մենք չպետք է հաշվի առնենք միայն շահերի խնդիրը, պետք է ավելի նախաձեռնողական լինենք: Կարծում եմ՝ Թուրքիայի նախապայմաններն ավելի շատ ադրբեջանական լսարանին շոյելու խնդիր ունեն»:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին արձանագրված ինքնահրկիզման փորձի հետ կապված:
Հունվարի 26-ին, ժամը 15:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 6/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է այսպես կոչված «շաթդաունը» (Shut down):
ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարելու է ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։