Բաժիններ՝

«Մի օր Պոգբան կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը գտնում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան ունի թիմի ավագի համար անհրաժեշտ բոլոր առաջնորդական որակները:

«Կարո՞ղ է արդյոք Պոգբան դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը: Այո, իհա՛րկե: Ես այդ տղային բավականին վաղուց գիտեմ: Նա առաջնորդ է: Նա խարիզմ ունի և նա ազդում է մարդկանց վրա: Պոլն ուզում է հասնել հաջողության:

Նա հասկանում է, որ չի կարող միայնակ հաղթել, որովհետև ֆուտբոլը թիմային մարզաձև է: Պոգբան շատ լավ բաներ է անում, երբ հաճույք է ստանում խաղից: Նա իսկապես սիրում է ֆուտբոլ խաղալ»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Պոգբային դարձրեց թիմի ավագ, սակայն որոշ ժամանակ անց փոխեց որոշումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս