
iPhone XS Max-ն անում է ավելի վատ սելֆի, քան Samsung-ը և Xiaomi-ն

Փորձագետների կարծիքով՝ iPhone XS Max-ն անում է ավելի վատ սելֆի, քան Samsung-ը և Xiaomi-ն:
DxOMark լաբորատորիան, որը հիմնականում ուսումնասիրում է լուսանկարների որակը, այժմ ստուգում է նաև հայտնի առաջատարների դիմացի տեսախցիկի աշխատանքը: Սկզբի համար ուսումնասիրվել են սմարթֆոնների շուկայում առաջատար ընկերությունների վերջին տարիների ֆլագմենները:
Այս ուսումնասիրության արդյունքում հստակ առաջատարը չի պարզվել: Առաջին հորիզոնականը 92 միավորով կիսում են Google Pixel 3-ը և Samsung Galaxy Note 9-ը: Ցուցակում դրանց հաջորդում է Xiaomi Mi Mix 3-ը՝ 84 միավորով: 82 միավոր ստացել է Apple iPhone XS Max-ը, իսկ հնգյակը եզրափակել է Samsung Galaxy S9 Plus-ը՝ 81 միավորով:
Նշվել են նաև Google Pixel 2, Huawei Mate 20 Pro, Samsung Galaxy S8, Huawei P20 Pro և Apple iPhone X սմարթֆոնները, որոնց թե՛ դիմացի, և թե՛ հիմնական տեսախցիկները ստացել են դրական գնահատական:
Սիրարփի Աղաբաբյան