«Յուվենթուսը» նշանառության տակ է առել Ռակիտիչին
«Բարսելոնան» կարող է վաճառել խորվաթին՝ Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուց հետո:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, թուրինյան «Յուվենթուսը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» 30-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչով:
Կատալոնացիները մտադիր են հրաժեշտ տալ խորվաթին՝ երիտասարդ հոլանդացի Ֆրենկի դե Յոնգին գնելու պատճառով, և Իտալիայի չեմպիոնը Ռակիտիչի ձեռքբերման հիմնական հավակնորդն է:
Իվան Ռակիտիչը միացել է «Բարսելոնային» 2014թ. ամռանը՝ տեղափոխվելով «Սևիլիայից» 18 մլն եվրոյով:
«Կապտանռնագույնների» կազմում անցկացրած ժամանակահատվածում ԱԱ-2018-ի փոխչեմպիոնն անցկացրել է 243 խաղ, որոնցում դարձել է 32 գոլի և 33 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը