Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում են 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորիկից հետո։ Փոթորիկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»:
Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանի կարծիքով, առաջնահերթ է լավ մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:
Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Կառավարության պաշտոնյան զեկուցելու է վերջին շրջանում առավել քննարկվող պարգևատրումների հարցը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ բացի պարգևատրումների հարցից, քննարկվելու են նաև «Հարկային օրենսգրքի» ներկայացված փոփոխությունները։
Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակներում: Սա երկրորդ ակումբային պայմանագիրն է ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի և ԱԶԲ-ի միջև, որը հստակ վկայում է նախորդ վարկի հաջողութան և վստահելի համագործակցության մասին:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած 33-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով հայտարարություն է ընդունել:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Հունվարի 26-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մինսկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ապա վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտների, իսկ մեքենան կողաշրջվել է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը:
Իրանը մտադիր չէ մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, բայց շարունակում է աշխատել դրանց ճշգրտության վրա:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի:
Հունվարի 26-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 83 կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ-105» բեռնատարը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան. «Օպել Աստրա»-ի 35-ամյա վարորդ Արման Եղիկյանը տեղում մահացել է, իսկ վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի:
«Ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, մեկ է՝ չեմ պատասխանելու, քանի որ շատ պարտաճանաչ քաղաքացի եմ և պահպանում եմ գաղտնիքը։ Այս պահին դեռ չգիտեմ, թե որն է լինելու իմ քննչական խմբի հետագա գործողությունները»,-ասաց Ա. Գևորգյանը։
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը:
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Երևանի վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս հրապարակումը՝ գրելով. «Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:
Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հունվարի 29-ին` ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1989թ.։
Քոչարյանի իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք պնդում ենք, որ նախագահ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։
ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել:
ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ:
Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած: