
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. տեղի է ունենում խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը (ուղիղ). news.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: