
«Բլոգնյուզի» ղեկավարը վկայի կարգավիճակով ԱԱԾ-ում է

«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Հիշեցնենք, որ երեկ Կ. Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են ԱԱԾ:
Կոնստանտին Տեր-Նակալյանին 168.am-ը հանդիպեց ԱԱԾ կենտրոնական շենքի մոտ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ է եկել վկայի կարգավիճակով։
«Պաշտոնականը չգիտեմ, թե ինչու են ինձ կանչել, միայն գիտեմ, որ կրոնական թեմայով այդ հոդվածն է, պաշտոնական վարկածի մանրամասները չգիտեմ։ Պատճառն այն է, որ «Կյանքի խոսքը» որոշել է խոսքի ազատությունը ստորադասել իր քմահաճույքին, որի համար կարող է օգտագործել այն ադմինիստրատիվ ռեսուրսը, որ կար իր ձեռքի տակ»,- ասաց Կ. Տեր-Նակալյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան