Կոշտուկները սովորաբար առաջանում են անհարմար կոշիկներ կրելու արդյունքում: Եվ եթե ժամանակին չազատվեք կոշտուկներից, դրանք կսկսեն ցավել, երբեմն նույնիսկ արյունահոսել՝ այդ կերպ բարձրացնելով վարակի առաջացման հավանականությունը:
«Խորհրդային Միության տարիներին էլ էին ասում, որ բոլոր կաբինետներում «սուրճ խմողներ» են նստած, և այլն։ Բայց մենք հետ ենք նայում և տեսնում, որ այդ երկիրը հզոր գործառույթ է իրականացրել, և այն, ինչ մենք այսօր ունենք՝ «սուրճ խմողների» աշխատանքի արդյունքն է։ Այս երկրի մեջ ինչ-որ բան ստեղծել ու թողել են»։
Հայ ընթերցողի դատին հանձնվեց մարզական կյանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը:
Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:
«ՀՀ իշխանությունների կողմից չեմ տեսել այնպիսի քայլ, որը կարող է Արցախին վերադարձնել բանակցությունների սեղանին։ Այս հարցում մենք կոնկրետ պետք է փոխենք բանակցությունների բովանդակությունը»։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2018թ. զբոսաշրջության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ է հրապարակել:
Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ:
Էմերին գոհ է «Արսենալի» աշխատանքից տրանսֆերային շուկայում:
«Այդ ինչպե՞ս է Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության նախապատրաստում, երբ Նախիջևանում մինչև ատամները զինվում են, ամեն օր հարձակողական զորվարժություններ են իրականացնում, երկրի ներսում և դրա սահմաններից դուրս վարում հայատյաց քաղաքականություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կիսվել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի սպասումներով:
Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Փետրվարի 2-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անտոնիոն կվերականգնի աշխատանքը նոր ֆուտբոլային տարում:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքում ուսուցիչների ավտոբուսն ականի վրա պայթել է:
Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի, Ազգային Ժողովի դահլիճը՝ կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության և հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ»։
Ինդոնեզիայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին:
Աբովյանում «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործի շրջանակներում ձերբակալված երիտասարդի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է:
Աբովյան քաղաքի բնակիչներից 6 հոգի դժգոհ է: Քաղաքապետարանն իրենց պատկանող հողի մի մասը վաճառել է՝ առանց տեղեկացնելու: Հողերը վիճահարույց տարածքում են՝ Աբովյանի ու Արզնիի բաժանարարում:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։ Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր հարձակումից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր ՄարինեՄելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և «Շշի Մելոյի» տղային՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել։ Մեկ հոգի կալանավորվել է, մյուսների նկատմամբ միջնորդությունները քննարկվում են։
1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում՝ ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»։
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փետրվարի 2-ին ժամը 5:30 հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է: