Բաժիններ՝

««Ռեալն» ավելի լավն է դարձել, «Բարսելոնային» դժվար կլինի երկրի գավաթի կիսաեզրափակչում». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կիսվել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի սպասումներով:

«Գերազանց հակամարտություն կլինի, երկու մեծ խաղ: Երկու թիմերն էլ պայքարելու են ամենաբարձր արդյունքի համար: Դա նշանակում է, որ մեզ վրա լրացուցիչ ծանրություն կա: Սակայն, կարծում եմ՝ այս եզրափակիչը դուր կգա երկրպագուներին: Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք «Բարսելոնան» կկարողանա դուրս գալ եզրափակիչ: Լա Լիգայում «Ռեալը» լավ հանդես չէր գալիս, բայց հիմա Սոլարիի թիմն ավելի լավն է դարձել, և մեզ համար դժվար կլինի»,- Վալվերդեին է մեջբերում Marca-ն:

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 6-ին: Պատասխանները՝ փետրվարի 27-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728