Բաժիններ՝

Ինդոնեզիայի ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Ինդոնեզիան համարվում է «խաղաղօվկիանոսյան հրե օղակի» (հզոր տեկտոնական բեկման) մասը: Երկրագնդի այս հատվածում են ամենաակտիվ տեկտոնական սալերը, որոնցից մեկը շարժվում է տարեկան 7 սանտիմետր արագությամբ:

Տարեկան այս հատվածում գրանցվում է 4 մագնիտուդ ուժգնությամբ 6-7 հազար երկրաշարժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728