Բաժիններ՝

«Հոկտեմբերին ես հրաժարվեցի «Ռեալի» առաջարկից». Անտոնիո Կոնտե

Անտոնիոն կվերականգնի աշխատանքը նոր ֆուտբոլային տարում:

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, թե ինչու է հրաժարվել «Ռեալի» առաջարկից 2018թ. հոկտեմբերին:

«Այդ ժամանակ «Ռեալը» նման էր տաք կարտոֆիլի: Ես մտածեցի, որ ավելի լավ է՝ հրաժարվել: Համագործակցության շանսեր կային, բայց ես գերադասում եմ աշխատել մրցաշրջանի սկզբից:

Այս մրցաշրջանում դուք ինձ արդեն ոչ մի տեղ չեք տեսնի: Ես կգնահատեմ առաջարկներն առանց շտապելու: Ուզում եմ սպասել համապատասխան հնարավորության: Որոշիչ փաստարկներ իմ ընտրության մեջ կլինեն երկու պահ՝ նախագծի կարևորությունը և իմ էնտուզիազմը: Ես կընդունեմ այն առաջարկը, որն ինձ առավել ուրախություն կպատճառի»,- Կոնտեին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

«Ռեալը», ստանալով մերժում Կոնտեից, գլխավոր մարզիչ նշանակեց Սոլարիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս