Բաժիններ՝

«Մենք բանակցություններ էինք վարում 3 ֆուտբոլիստների հետ, բայց հաջողվեց ստորագրել միայն Սուարեսին». Էմերի

Էմերին գոհ է «Արսենալի» աշխատանքից տրանսֆերային շուկայում:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է ակումբի աշխատանքը ձմեռային տրանսֆերային շուկայում:

«Ակումբը գործադրեց բոլոր ջանքերը: Մենք բանակցություններ էինք վարում 3 նոր ֆուտբոլիստների հետ և փորձում էինք նրանց «գործի դնել», բայց միայն այն դեպքում, եթե նրանք համաձայնեին մեր պայմանների հետ, կարողանային օգնել մեզ իրենց խաղով և լինեին ավելի լավը նրանցից, որոնք տվյալ խաղին պահում են մեր թիմը:

Սակայն տեղափոխվեց միայն Դենիս Սուարեսը, բայց մենք գոհ ենք: Ակումբը լավ աշխատեց: Աշխատանքը տրանսֆերային շուկայում հեշտ չէ: Մի քանի ֆուտբոլիստի տեղափոխությունով արմատապես փոխել խաղը չի կարելի: Ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, ովքեր հիմա կան:

Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք վերականգնվում են վնասվածքներից, և նրանք կարող են օգնել եզրափակիչ 3 ամիսներին»,- Էմերիին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս