«Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի, Ազգային Ժողովի դահլիճը՝ կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության և հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ և կառավարության այլ ներկայացուցիչներ:

Ուշագրավ էր նաև այն փաստը, որ լրագրողների մուտքն ԱԺ արգելվել է:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217487282832105

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728