Սիրիայում ուսուցիչների ավտոբուսը պայթել է ականի վրա
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքում ուսուցիչների ավտոբուսն ականի վրա պայթել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել:
Վերջին ամիսներին Մանբիջում ահաբեկչական գործողություններն ու պայթյունները հաճախակիացել են: Դրանց հետևանքով մեծամասամբ տուժում են խաղաղ բնակիչներ և քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչներ:
https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw



