Բանակցությունները Կոնգրեսում «ժամանակի վատնում է». Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային  պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

The New York Times-ին տված հարցազրույցում նախագահը կրկին ակնարկել է, որ կարող է արտակարգ դրություն հայտարարել իրեն վերապահված լիազորությամբ՝ Կոնգրեսին շրջանցելու և պատի կառուցման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:

Այդ ընթացքում Պենտագոնը հայտարարել է, որ հավելյալ 3500 զինվորականներ է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահմաններ, ովքեր պետք է աջակցեն սահմանային անվտանգության պահպանմանը:

Սահմանապահ ստորաբաժանումներն այս օրերին Մեքսիկայի հետ սահմանին անցկացրեցին մի շարք զորավարժություններ: Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են անօրինական կերպով ներթափանցել այս սահմանով Միացյալ Նահանգներ:

Եթե Թրամփը արտակարգ դրություն հայտարարի, ամենայն հավանականությամբ դեմոկրատները կփորձեն վիճարկել որոշումը դատական կարգով: Նրանք դեմ են որևէ տեսակի ֆինանսավորման պատի կառուցման համար:

Մյուս տարբերակն այն է, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նախագահ Թրամփը կարող է կրկին դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:

Տեսանյութեր

Լրահոս