ԿԸՀ-ն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Զախարյանին ավագանու նոր անդամի մանդատ շնորհեց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը շնորհեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացված արձանագրությունը քննարկեց փետրվարի 26-ի հերթական նիստում և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու որոշում կայացրեց:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 19-ի Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին թիվ 4 արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Վարդանի Զախարյանին»,-հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728