Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը:
Փաստն այն է, որ դրանով արհեստականորեն ուռճացվել է հարկային եկամուտների կատարողականը։ Մի բան, որը հետագայում ճշգրտման ենթակա չէ։ Այն, ինչ արձանագրվում է տարվա վերջին` նույնիսկ նման սխալ փոխանցումների կամ անհասկանալի տուգանքների միջոցով, համարվում է բյուջեի վերջնական ցուցանիշ։
13,33 կարատ քաշով վարդագույն ալմաստը, որը գտել են Լեսոտոյի հանքավայրում, Անտվերպենի աճուրդում վաճառվել է 8,75 մլն դոլարով:
Արաբական Միացյալ Էմիրություններում հանդուրժողականության մայրաքաղաք հռչակված Աբու Դաբիում մեկնարկում են Հատուկ Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում են հաշմանդամ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից։
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշը ըստ կյանքի որակի:
«Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում գտել է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են ստանալ ցանց կամ զոհի սարք մուտք գործելու հնարավորություն:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում։
ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ մայիսից Իրանից նավթի արտահանման միագումար ծավալն իջեցվի մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ:
«Այսինքն, ես 30 տարի ճկռեմ հարկերի, վարկերի, ստուգումների տակ, վերջում ոչ մի բան չունենամ, միայն հարկերը, տուրքերն ու վարկերը վճարե՞մ: Աբսուրդ է: Կառավարությունն ասում է՝ հարստացեք և հարստացրեք պետությանը: Եթե ես չեմ հարստանում, պետությանը ո՞նց հարստացնեմ»,- հավելեց «Հայ կոլա» գործարանի տնօրենը:
Դիեգո Մարադոնան հիացել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ելույթով:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարի արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մարզի պաշտոններ զբաղեցնող կանանց համար միջոցառում է կազմակերպել՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Կանանց միամսյակի տոնի հրավերը մարզում ոչ բոլորն են ստացել, իսկ նրանք, ովքեր մարզպետի հրավերի պատվին արժանացել են՝ նախապես զգուշացվել են, որ պարտադիր ներկա գտնվեն:
ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին:
Այն ավելի շատ նման է հին սովետական մի ֆիլմի՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», որտեղ շենքի լիազորն արգելում է տվյալ ամսին ամուսնալուծվել, քանի որ դա փչացնում է վիճակագրությունը:
Գործադիրի համապատասխան որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
Boeing 737 MAX ինքնաթիռների մատակարարումները մարտի 13-ին սառեցվել են, սակայն հանրանավերի արտադրությունը շարունակվում է:
«Հայաստանը շատ տարբերվող մեկ բան է սկսել, նախկինում մենք նստած սպասում էինք, թե Մինսկի խմբի համանախագահները մեզ ինչ առաջարկներ են բերելու, ինչ հայտարարություններ են անելու, որին մենք կասեինք՝ համաձայն ենք կամ ոչ։ Բայց Հայաստանն իր քայլերով ուղղակիորեն պարտադրում է բոլորին՝ սկսած Ադրբեջանից մինչև Մինսկի խումբ, դիրքորոշում հայտնել, դրանք կարող են մեզ դուր գալ կամ չգալ, բայց սա այլ խնդիր է»։
Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին երկու ինքնատիպ համերգ նվիրեցին հայ ունկնդրին: Մոնդելչին մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեց «Անմոռանալի Beatles» ծրագիրը, ինչպես նաև հնչեցին Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի գործերից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ տարիներ շարունակ բարձրաձայնվել են Օպերայի հարակից շրջանների կանաչապատման հետ կապված բազմաթիվ հարցերը, սակայն դրանց հակառակ այլ կարծիքներ չի եղել, ինչը ենթադրում է, որ գործ ունեն կատարված ապօրինության հետ, որը վերացնելու համար պետք է քայլեր իրականացվեն։
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում 2 դեպքով նախապատրաստվում են նյութեր այսօր՝Մաշտոցի պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների դեպքերի առթիվ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գույքը դիտավորությամբ վնասելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուդեպքերի առթիվ։ Հիշեցնենք, որ այսօր ՝Մաշտոցի պողոտայում […]
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարություններին ի պատասխան անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվեցին, այս պահին ապամոնտաժում են «Ջազվե» սրճարանը։ Սրճարանների աշխատակիցները փորձեցին խոչընդոտել սրճարանին մոտեցող տեխնիկայի աշխատանքներին, որի արդյունքում ոստիկանների և նրանց միջև տեղի ունեցավ բախում:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինվում է շահութահարկով։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, իմ գործընկեր Արման Աբովյանի և Երևանի ԲՀԿ ավագանու մեր ներկայացուցիչների հետ փորձեցինք կանխել բախումները:
Զարհուրելի ամպեր են հայտնվել Իտալիայի ափամերձ ծանծաղուտի երկնքում:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատմել է Լիոնել Մեսսիի կարիերայի ավարտից հետո թիմի ապագայի մասին:
«Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ասում՝ եկեք ձևափոխենք բանակցությունների ձևաչափը, Հայաստանն ասում է՝ վերադառնանք այն կետին, որը կար 1994 թվականի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ։ Հիմա ասել, որ Հայաստանն այնպիսի դիրքորոշում ունի, որը կարող է խանգարել այդ գործընթացին՝ բացարձակապես համաձայն չեմ»։
Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ: