Բաժիններ՝

Հազվագյուտ վարդագույն ալմաստը Անտվերպենի աճուրդում վաճառվել է գրեթե 9 մլն դոլարով

13,33 կարատ քաշով վարդագույն ալմաստը, որը գտել են Լեսոտոյի հանքավայրում, Անտվերպենի աճուրդում վաճառվել է 8,75 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է Gem Diamonds ընկերությունը, որին պատկանում էր քարը:

Գինը մեկ կարատի հաշվարկով ռեկորդային է դարձել չմշակված քարի համար՝ գրեթե 657 հազար դոլար: Անցյալ տարի Pink Legacy քարը երեսակելուց եւ փայլեցնելուց հետո վաճառվել էր ավելի քան 50 մլն դոլարով՝ սահմանելով վարդագույն ադամանդի գնի ռեկորդ՝ մեկ կարատի դիմաց՝ 2,6 մլն դոլար:

Վարդագույն ալմաստները բավականին հազվագույտ քարեր են. դրանք կազմում են աշխարհում արդյունահանվող բոլոր ալմաստների շուրջ 2 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս