Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում

Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը: Մեկ բանանը պարունակում է մոտավորապես 450մգ կալիում: Բացի այդ, բանանի մեջ պարունակվող  ֆրուկտոզան, գլյուկոզան և սախարոզան էներգիայի հրաշալի աղբյուր են, այսինքն՝ բանանի օգտագործումը կանխում է կեղծ քաղցի զգացողությունը:

Ձեզ ենք ներկայացնում 3 հրաշալի բաղադրատոմ, որոնք և՛ առողջարար են, և՛ համեղ:

1. Բանանի ըմպելիք կտավատի սերմերով
Բաղադրություն

  • 1 նարինջ
  • 1 բանան
  • 2 թ/գ կաթի շիճուկ
  • 2 թ/գ կտավատի սերմեր

2.  Բանանը՝ հատապտղով
Բաղադրություն

Կարդացեք նաև

  • Բանան
  • 1 բաժակ հատապտուղ (ըստ ցանկության)
  • 1թ/գ մեղր
  • Կես բաժակ գոլ ջուր
  • 1թ/գ աղացած կոճապղպեղ

3. Բանանը՝ սպանախով
Բաղադրություն

  • 1 բանան
  • 20գ թարմ սպանախ
  • Կես բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ
  • 1/3բաժակ վարսակի փաթիլներ
  • 1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը նույնն է 3 ըմպելիքների համար: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, այս բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ լցնելն ու հարելն է: Այս ըմպելիքները պետք է օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ, քանի որ օրգանիզմն օրվա այս հատվածում ներծծում է սննդարար տարրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս