 
                        ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին
 
                                    ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի նախարարական մասում:
Բացի այդ, Եվրամիությունը 2019-2020 թվականներին 1 միլիարդ եվրոյից ավելի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիայի ժողովրդին եւ սիրիացի փախստականներին:
«Ես հպարտ եմ հայտարարել, որ ԵՄ-ն ավելի քան 560 մլն եվրո կտրամադրի 2019 թվականին եւ նույնքան գումար էլ 2020 թվականին: Դեռ ավելին, մենք մտադիր ենք այդ մակարդակը պահպանել նաեւ 2021 թվականին»,-ասել է նա, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        