Բաժիններ՝

«Մի օր Լիոնել Մեսսին կավարտի, դրա համար մենք գնեցինք Դեմբելեին, Կոուտինիոյին, Դե Յոնգին». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատմել է Լիոնել Մեսսիի կարիերայի ավարտից հետո թիմի ապագայի մասին:

«Ես գիտեմ, որ մի օր Մեսսին կավարտի: Հուսով եմ, որ դա գոնե տեղի կունենա չորս կամ հինգ տարի հետո, և ես ուզում եմ ակումբը պատրաստել այդ ապագայի համար:

Մենք վերակազմակերպում ենք թիմը դրա համար՝ գնելով այնպիսի երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են Դեմբելեն, Կոուտինիոն և Դե Յոնգը: Մենք ուզում ենք և պետք է պահենք մեր հաջողության մակարդակը»,- ասել է Բարտոմեուն BBC Sport-ին տված հարցազրույցում:

Մեսսին գլխավոր թիմի կազմում խաղում է 2004 թվականից: Այս 15 տարիների ընթացքում Լիոնելը հաղթել է 33 տիտղոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս