Բաժիններ՝

Windows-ում լուրջ խոցելիություն են գտել

«Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում գտել է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են ստանալ ցանց կամ զոհի սարք մուտք գործելու հնարավորություն: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Այդ խոցելիության օգտագործման համար կիբեռհանցագործները գրել են էքսփլոյթ (ծրագիր ցանցային գրոհների իրականացման համար – խմբ.)՝ միտված դեպի Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգեր:

Խոցելիությունը հաքերներին թույլ է տվել լիակատար մուտք ստանալ գրոհվող համակարգիչ, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայում»: Խոցելիության վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Microsoft-ին, ինչից հետո վերջինս նորացում Է թողարկել իր օպերացիոն համակարգերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031