Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:
Facebook ամերիկյան ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, թողնում է իր պաշտոնը։
Tesla ամերիկյան ընկերությունն առաջին անգամ մարտի 14-ին Լոս Անջելեսում ցուցադրել է Model Y քրոսովերի նորագույն մոդելը՝ էլեկտրաշարժիչով:
Պահքի շրջանում պետք է բարի գործեր անել։ Իհարկե, բարեգործությունը միայն Պահքին հատուկ չէ, այն պետք է ուղեկցի մեզ ամեն օր։
Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը կարծում է, որ գերմանական ֆուտբոլում խնդիրներ կան:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի:
Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը:
Հավելվածի հեղինակներն արդեն աշխատում են այս գործառույթի վրա: Այն պետք է մոտ ապագայում հասանելի դառնա բոլոր օգտատերերի համար:
Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի նախատեսված փողերը նորմալ հավաքել։ Դա նշանակում է, որ ստվերում պտտվող եկամուտները շարունակում են շրջանցել պետական գանձարանը։
Հայաստանում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի կատարած հետազոտության արդյունքների համաձայն` քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի:
168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ զարմանում է, որ նման բան է ասում Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որպես ՄԻՊ նախկին պաշտպան՝ նա երեկ պետք է լիներ Ազատության հրապարակում։
Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր:
Ինչպես գրում է takprosto.cc կայքը, մազաթափությունը խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այս խնդրի պատճառ կարող են դառնալ մի շարք հանգամանքներ. ժառանգականություն, շրջական միջավայրի ազդեցություն, սթրես, դեպրեսիա, երջանկություն, վիտամինների պակաս, և այլն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բացահայտ խաբում է: Եթե ինքը պատվեր վաճառող է, ապա պատվերը պետք է վաճառի տաքսի սերվիսներին, ճի՞շտ է: Ի դեպ, տաքսի սերվիսներն ամեն վարորդի համար 30.000 դրամ հարկ են վճարում և պարտավոր են 8-ժամյա դրույքաչափով երկու վարորդ պահել: Սակայն իրենք ասում են՝ մենք տաքսի չենք, ու փողն արտահանում են չգիտեմ՝ որ գյոռը…»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ փոխել թիմը: Ինչպես հաղորդում է The Sun-ը, այս մասին ֆրանսիացին հայտնել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է փետրվարի վաճառքների հիման վրա:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ մարզում իրականացվում է տնտեսական հեղափոխություն, որի արդյունքում մոտավորապես 2 տասնյակից ավելի բիզնես ներդրումներ են իրականացվում։
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:
«Ասում են՝ վեր կացեք և քայլեք, բայց մարդիկ, որպեսզի քայլ գցեն և գրավատուն բացեն՝ սկզբից պետք է ունենան 6 միլիոն դրամ, որովհետև լիցենզիայի տուրքը վճարվում է սկզբից, իսկ շահութահարկը, որընվազեցվում է, վճարվում է տարվա ավարտից հետո՝ գործունեության արդյունքներով»:
Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով վերադարձավ գլխավոր մարզչի պաշտոնին այս շաբաթվա սկզբում, դիմել է ֆուտբոլիստներին նշանակումից հետո անցկացրած առաջին մարզման ընթացքում:
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն:
«Տուրք տալով շուկայական հարաբերություններին՝ ամեն ինչ խառնվեց: Յուրաքանչյուր շինություն՝ դպրոց, մանկապարտեզ կամ սրճարան, իր տեղը պետք է ունենա, ինչը միայն նախագիծ ունենալու դեպքում է հնարավոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը: