Բաժիններ՝

Boeing 737 MAX-ի արտադրությունը շարունակվում է, չնայած մատակարարումների դադարեցմանը. Reuters

Boeing 737 MAX ինքնաթիռների մատակարարումները մարտի 13-ին սառեցվել են, սակայն հանրանավերի արտադրությունը շարունակվում է: Մարտի 14-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ճյուղի աղբյուրներ։

Ավիաընկերությունների, ավիացիոն ճյուղի ներկայացուցիչները եւ ֆինանսների բնագավառի փորձագետները նաեւ գործակալությանը պատմել են, որ ավիափոխադրողների մեծ մասը կխուսափի այն ինքնաթիռների մոդելի գնումից, որոնք օգտագործման համար արգելված են շատ երկրների օդային տարածությունում:

Սակայն Boeing ընկերությունն, ինչպես սպասվում է, կշարունակի այդ տիպի ինքնաթիռների արտադրությունը Սիեթլի մերձակա գործարանում եւ կարող է արտադրությունը կրկին ավելացնել հունիսին:

Վերլուծաբանների գնահատմամբ, որը ներկայացրել է գործակալությունը, Boeing 737 MAX-ի օգտագործման արգելքի յուրաքանչյուր ամիսն ընկրության վրա կնստի 1,8 միլիարդից մինչեւ 2,5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031