ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազությունից:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը ապրիլի 8-ին հասել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Սուրբ Աստվածամայի ԲԿ:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող քննարկումներին:
Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Ախթալա-Հաղպատ 2601 կմ պիկետ 5-ում Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասին:
Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։
«Բռնվեք, ազգն է գալիս». բողոքի ակցիա (ուղիղ միացում). news.am
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի գլխավորությամբ ընկերության մի շարք աշխատակիցներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո որոշեցին ակցիան տեղափոխել Կառավարության շենքի մոտ։
Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, րոպեներ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Եվրախորհրդում ձայնի իրավունքից զրկվելուց հետո, Ռուսաստանի Դաշնությունը, ավելի քան երկու տարի է` դեռևս 2017 թվականից, դադարեցրել է վճարումները Եվրոպայի խորհրդի բյուջե:
Թայվանի արեւմուտքի Յունլինի շրջանի հինգ բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ են տարհանել Մայլյաո քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է «Էվերթոնից» կրած պարտության մասին (0:1):
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 8-ին, ժամանելով ԵՄ-ի ԱԳ նախարարների Լյուքսեմբուրգի հանդիպմանը, հայտարարել է, որ Լիբիայում անհապաղ պետք է հրադադար հաստատվի մարդասիրական նպատակներով։
Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է՝ ինչպես է տրանսգենդերը մտել խորհրդարան:
«Այն թուղթը, որը Ալեն Սիմոնյանը թափահարում էր, ոչ թե հրավեր էր, այլ նրանք են, որոնք զանգահարել են հանձնաժողով և ասել են՝ օրակարգում եղած երեք խնդիրների հետ կապված ասելիք ունեն»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում, այնուամենայնիվ, հաղթանակ կտանի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2019 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:
Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված, «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել է այն բացասական հետեւանքների մասին, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահպանների զորակազմը (Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին` կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում:
ԵԽԽՎ-ն այսօր սկսել է գարնանային նստաշրջանի աշխատանքը: Եվրոպական այս կառույցում օրակարգային հարց է` ինչպե՞ս կանխել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, ինչպիսի՞ դեր ու պատասխանատվություն ունեն քաղաքական առաջնորդներն այդ խնդիրը լուծելու համար:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել Է ապրիլի 8-ից քարոզարշավ ծավալել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին:
Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչ վերաբերում է ԱԺ դահլիճում խնկարկելու մասին առաջարկին, Ա. Սիմոնյանն ասաց, որ եթե խնկարկում անեն, ԱԺ-ում հրդեհ ահազանգող սարքերը կմիանան, ուստի առաջարկեց իրեն օրհնել և ինքը օրհնված մտնի ԱԺ դահլիճ ու այն տարածի այնտեղ:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։
Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը Brexit-ի հետ կապված անորոշության ֆոնին սկսել է հիասթափվել իր խորհրդարանականներից ու կառավարությունից եւ ավելի ու ավելի է հավանություն տալիս անձնիշխան ղեկավարի գաղափարին, որն կանտեսեր խորհրդարանը: