Բաժիններ՝

Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանը

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, Սիմոն Մարտիրոսյանն ակցիայի մասին մինչև Եվրոպայի առաջնությանը մեկնելն էր տեղեկացել, ցանկություն էր հայտնել մասնակցել ու խոստացել էր Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել վերադառնալուն պես:

Մարդասիրական ակցիային օրեր առաջ միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930