ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք:
Ապիլի 20-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Ջերմաստիճանը նվազելու է, գիշերը մինիմալը կլինի 3 աստիճան։
Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ:
Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում:
Երևանում պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. դեպքի հանգամանքները պարզվում են:
Քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։
Առնվազն 14 մարդ է սպանվել Պակիստանի Բելուջստանի նահանգում ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով:
6,7 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 18-ին տեղի ունեցել Թայվանում:
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրակարգից դուրս հանդես եկավ հայտարարությամբ։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը:
«Այսօր, երբ ողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը, որոշները՝ հոգևորականներով և մարդկանցով լի սարսափելի Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։ Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ։
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պարզվեց, որ Հունգարիան դեռ մեկ ամիս առաջ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սակայն ուշագրավ է, որ այս մասին առաջինը հայտնել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը Կառավարության շենքի մոտ հանդես եկավ կարևոր հայտարաությամբ՝ կապված Կառավարության այսօրվա նիստում ներառված հարցերից մեկի հետ, որը վերաբերում է աղբահանությանը և դրա հետ կապված խնդիրներին։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը:
Իվանկա Թրամփը հավաստել է, որ հայրն իրոք իրեն առաջարկել է գլխավորել Համաշխարհային բանկը (ՀԲ) այն դեպքում, եթե իրեն հետաքրքրի այդ աշխատանքը, տեղեկացնում է BBC-ին:
Կոնվերս Բանկում ամփոփել են Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության( ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ է տարածել՝ հայտնելով Վրաստանի քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված սպանության գործի շրջանակներում նոր բացահայտման մասին:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic մրցաշարին:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է ապրիլի 21-ին։
Էր Ռիադը 2020 թվականին կընդունի «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:
Համացանցում հրապարակվել է հրդեհից ավերված՝ Փարիզի Աստվածամոր տաճարի առաջին լուսանկարը տիեզերքից:
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում է:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ապրիլի 17-ին հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան, անխուսափելիորեն կկործանվեն:
Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: