
ԵՄ-ն հանդես է գալիս Կուբայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ և պատրաստ է պաշտպանել իր ընկերություններին

Եվրամիությունը հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեմ եւ պատրաստ է դրանցից պաշտպանել իր ընկերություններին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը:
«Եվրամիությունն իր ընդդիմությունն է հայտնում Կուբայի դեմ ԱՄՆ-ի միակողմանի առեւտրական միջոցների նկատմամբ եւ պատրաստ է եվրոպական ընկերություններին պաշտպանել դրանց գործողությունից: Մենք պատրաստ ենք պատասխան միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ ապրիլի 16-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներ, հայտնել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապրիլի 17-ին հայտարարել Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է թույլատրել՝ ամերիկյան դատարաններ հայցեր ներկայացնել այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք բիզնես են վարում Կուբայում եւ վերահսկում են այն սեփականությունը, որն անցյալում Կուբայի իշխանությունների կողմից բռնագրավվել էր մասնավոր սեփականատերերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: