
Փարիզի Աստվածամոր տաճարը կփակվի հինգ-վեց տարով

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող է իր դռներն այցելուների համար փակել վեց տարով, ապրիլի 17-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեին: Այդ մասին Շովեն պատմել է ապրիլի 17-ին տեղի ձեռնարկատերերի հետ կայացած հանդիպմանը:
Վանահայրը նշել է, որ տաճարի մի մասը շատ է վնասվել հրդեհի հետեւանքով՝ չճշտելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը:
Նաեւ նա նշել է, որ դեռեւս պարզ չէ, թե Նոտր Դամի 67 աշխատակիցները որտեղ են աշխատելու տաճարի վերականգնման ժամանակաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: