
Քաղաքապետարանը և տեղի համատիրությունն ապամոնտաժել են Խորենացու փողոցում ինքնակամ կառուցված տաղավարը

Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կոոպերատիվի կողմից:
Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:
Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: