
«Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:
2. Բա ո՞ւր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»:
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10218020570283958/