Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
Ծնող կորցրած մարդուն ասում են՝ զավակներովդ մխիթարվիր, զավակ կորցրած ծնողին ասում են՝ մյուս զավակներովդ մխիթարվիր կամ էլ ևս մեկ զավակ ունեցիր: Ինչպե՞ս մխիթարես այն մարդուն, ով կորցրել է հայրենիքը՝ իր տունը, ծննդավայրը, գյուղը, քաղաքը, հարազատների գերեզմանները, զրկվել նույնիսկ հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, քանզի դրանք ավերվել են խլողների կողմից:
Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակման ու ցեղասպանության կանխարգելման պայքարը վերկուսակցական է համարում:
Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է Հայտնի դերասանը պայքարում է շաքարախտի ծանր տեսակի դեմ։
Ապրիլի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտական հատվածի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օլե-Գունար Սուլշերի սաները պայքարում են՝ լավագույն քառյակում տեղ գրավելու, իսկ Գվարդիոլայի սաները՝ չեմպիոն դառնալու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:
Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջիկա դիմակայության մասին և նշել է, թե որքանով այդ խաղի արդյունքը կարող է ազդել Պրեմիեր լիգայի տիտղոսի մրցավազքի վրա:
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:
Ապրիլի 24-ին, ժամը 15:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Տակավին երիտասարդ, բայց արդեն իսկ գրողի անուն վաստակած Իոսեբ Գրիշաշվիլին՝ վրաց գրականության ապագա դասականը, մի առիթով խոստովանել է, որ, եթե «վրացիները ինչ-որ չափով ճանաչում են արևմտյան գրողներին, ապա բացարձակապես անտեղյակ են դրկից ժողովրդի՝ հայերի գրականությանը»։
«Որպես Թուրքիայում ապրած մարդ, այո՛, հավատում եմ, որ հնարավոր է բարեկամանալ։ Բայց կա մի մեծ բայց… 1915 թվականին և նրանից առաջ ու նրանից հետո կատարված շարունակության ճիշտ անվանումը հստակացնել… եթե իրենք կարողանան ինձ հետ նույն անվանումը տալ ու հավատալ իմ ցավին ու իմ իրողությանը, ինչո՞ւ ոչ, կբարեկամանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլից 1999 թվականին Հայաստան եկած ու այն այլևս չլքած բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:
Կարևորելով նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման նպատակով պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել՝ մրցունակ նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ:
Առավոտյան շուտ երբ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, նկատեցինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հերթական տուրին:
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր ունի։ Այս մասին ռուսական «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան, Կարելիի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:
«Մենք առայժմ «ես»-երի գումար ենք, և ամեն մեկն իր «ես»-ի ապահովության փնտրտուքի մեջ է՝ նախ և առաջ։ Քաղաքացիության գիտակցությունը մեր մեջ դեռ քիչ է, այդ ուղղությամբ քայլ ենք անում»,- նշեց Տիգրան Մանսուրյան։
«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ ապրիլի 24-ն այն եզակի օրերից է, երբ ամբողջ ազգը համախմբվում է։
«Հայրս լավ բան էր ասում, ասում էր՝ եթե լավ բան ես անում, պատրաստ եղիր ստանալ վատություն: Ես վստահ եմ, որ շատերի մոտ «Ավրորան» նեգատիվ էմոցիաներ է բերում: Այն, ինչ հիմա դուք անում եք, ջուր եք լցնում հակառակորդի ջրաղացին»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե ինչ հարցում էր սխալվել Սերժ Սարգսյանը, քանի որ նախորդ տարի հրաժարականը տալուց այդպես էր ասել, նկատեց՝ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր թոռնիկի և ՀՀԿ-ականների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։