«Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում». Գալուստ Սահակյան

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե ինչ հարցում էր սխալվել Սերժ Սարգսյանը, քանի որ նախորդ տարի հրաժարականը տալուց այդպես էր ասել, նկատեց՝ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում։

«Հայկական ալեգորիաներին պետք է տիրապետել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանին, Գ. Սահակյանն ասաց, որ չի հետևում ԱԺ աշխատանքներին, քանի որ կարծում է, որ այն դեռևս խորհրդարան չէ:

«Երբ դառնա խորհրդարան, անպայման կնայեմ։ Ժողովրդի մեծ մասը ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք, թե այս մարդիկ քաղաքականության հետ ինչպես են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերը»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս