Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Իր նամակում Էրդողանը հայ համանքին ցավակցություն է հայտնել մարտի 8-ին վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առթիվ։

«Այս տարի ևս հարգում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին», – ասված է Թուրքիայի նախագահի նամակում։

Էրդողանի խոսքով՝ ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամներ են եղել։

Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։ Միևնույն ժամանակ  Էրդողանը առաջ է քաշել լիովին հիմնազուրկ և իրականությանը չհամապատասխանող իր թեզը, ըստ որի՝ «ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերը Թուրքիայի հավասար և ազատ քաղաքացիներն են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930