Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հերթական տուրին:
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 5-րդ տուրում «Ատլետիկո-Ուրական» սեփական հարկի տակ հյուրընկալելով «Էմելեկ»-ին՝ պարտվել է 1:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բելեկյանը «Ատլետիկո»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին:
Թիմը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: