Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։
«Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկը մեծ աղմուկ բարձրացրեց և՛շարքային քաղաքացիների, և՛ մասնագետների շրջանում։ Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերին 168.am-ի խնդրանքով անդրադարձան մասնագետները։
«Միջադեպն ունեցել է երկու փուլ: Եղել է բուն միջադեպը, որից հետո մենք միջամտել ենք, այսինքն՝ բուն միջադեպին ես չեմ մասնակցել: Միջադեպի վերացման գործողությանը ես մասնակցել եմ՝ առաջարկելով, որ երիտասարդներին չհրավիրեն ոստիկանություն, քանի որ կարծել եմ՝ ոստիկանությունն այդտեղ անելիք չունի, պարզ հարց է, և կարելի է տեղում լուծել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից կատարում է երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումից։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ:
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարված են հասցրել նավթամուղերից մեկին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը խստագույնս դատապարտել է Միհրան Հարությունյանին` հավաքականի և թիմի անդամների մասին անզուսպ արտահայտությունների համար:
Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է եւ Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
«Մամուլի հրապարակումներն աբսուրդի ժանրից են»,- այսպես պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց հասցեագրվող տարբեր մեղադրանքներին՝ սկսած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, երբ ինքը ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազին հարցրել է Սյունիքի մարզպետի կողմից իր իսկ մահափորձը բեմադրելու մեջ առաջ քաշված մեղադրանքի ընթացքի մասին: «Ինձ մեղադրում են այդ մահափորձին մասնակից լինելու մեջ, իսկ […]
Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 13-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,-«TVP Info»-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։
«Մենք ունենք մի պահանջ, հորդոր, խնդրանք՝ չխանգարել արդարադատության իրականացմանը, առանց այն էլ այս պահին արդարադատության իրականացումը խաթարված է, այդ ամենը տեսել ենք»,- դատարանի առջև բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան երկրի տարածքում արգելել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, որոնք կասկածվում են ապրիլի 21-ի պայթյուններին մեղսակից լինելու մեջ:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հարատև արժեք են, որը չի կարող ժամանակի հետ փոփոխության ենթարկվել:
Կյանքի 87-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգաանվտանգության դոկտրինում հանձնարարել է զարգացնել ինտեգրացումը ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ, խորացնել գործընկերությունը BRICS-ի, ՀՇԿ-ի, ԳԱԵՀ-ի եւ ՕՊԷՔ-ի շրջանակներում:
«Մենք չենք կարող օպտիմալ կազմակերպել մեր փոխադրումները, քանի որ ԵԱՏՄ երկրների հետ հիմնական կապող ճանապարհը Լարսի անցակետն է, որը տարվա մեջ մի քանի անգամ անանցանելի է՝ և՛ եղանակի, և՛ ծանրաբեռնվածության պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Բանկը Հայաստանում կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները, հրավիրել էր արևային լիզինգի թեմայով կոնֆերանս` կորպորատիվ և պոտենցիալ հաճախորդների համար: