Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

«Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել»,- հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Սակայն պաշտպանական կողմը հորդորեց նիստը շարունակել՝ ասելով, որ իրենք կփորձեն կապ հաստատել Արցախի ներկա և նախկին նախագահների հետ և լուծել այդ հարցը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031