ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից.
Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը քննադատվել է վատ բնապահպանական կառավարման և թափանցիկության բացակայության համար: Որպես բնապահպանության ոլորտի գիտնական, վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հնարավոր է շտկել՝ լուրջ բարեփոխումներով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Տոտենհեմի» հետ հանդիպման մասին:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին հանձնարարում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ սկսել Եվրամիության կազմում այս երկրներին ընդունելու շուրջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում:
Լատվիայի Սեյմը (խորհրդարան) մայիսի 29-ին առաջին փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահ. երկրի ղեկավար է դարձել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լեւիտսը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:
Եվրոպայում սկսվում են մաքուր անգլիական եզրափակիչները, որոնք նպատակ ունեն պարզելու, թե որոնք են Եվրոպայի ամենաուժեղ ակումբները: Պայքարը կսկսվի Եվրոպա լիգայի եզրափակչից, որտեղ կմրցի «Չելսի»-«Արսենալ» զույգը:
Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն:
Ադրբեջանը փաստացի մեծ գումարներ է ծախսում իր միջազգային իմիջը որպես տոլերանտ, բազմազգ, ժողովրդավար ընկալելի երկիր դարձնելու համար, բայց միշտ գտնվում է հայերի հետ կապված որևէ միջադեպ, որը ջուրն է գցում այդ ամբողջ աշխատանքը։
«Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ արդյունքների ենք հասել վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ պարզվում է, որ դրանք մասշտաբային չեն, ունեն մակերեսային բնույթ և ավելի շուտ ամբոխի քմահաճույքների բավարարմանն են ուղղված, թե՝ տեսեք, սա ենք անում, նա ենք անում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Րոպեներ առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշել է չեղարկել օրակարգում նախատեսված մյուս հանդիպումները, այդ թվում՝ հայ համայնքի գործարարների հետ, և վերադառնալ Երևան:
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, ենթասպա Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է. նա կդառնար 34 տարեկան:
Տեղեկացնում ենք նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի մայիսի 29-ին մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 1ա շենքի, Սյունիք գյուղի Գաղթականների թաղամասի առանձնատների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։
Մայիսի 28-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի 1-ին, 2-րդ, 3-րդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 51-ամյա մի բնակիչ:
Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար:
Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը ներխուժել են Հյուսիսային Իրաք և ռազմական գործողություններ սկսել «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ։ «Մագիլ» անվանումը ստացած օպերացիան սկսվել է մայիսի 27-ին։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 11-ի:
«Սրա պատասխանը հարցրեք Ալեն Սիմոնյանից, չնայած սա պայմանավորված է մենաշնորհ ստեղծելով, որ մարդը փող աշխատի, մի քիչ էլ իրենց տա, որ «Ռենջ» առնեն, «գարաժը» կանգնեցնի»,- ասաց նա։
ԱԺ 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց քվորում չլինելու պատճառով: Հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: