Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 29-ին մինչև ժամը 19.00 դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան, Նաիրի Զարյան, Հյուսիսային ճառագայթ փողոցների և Ազատության պողոտայի մի հատվածի, մինչև ժամը 14.00՝ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 4-րդ փողոցի, մինչև ժամը 17.00՝ Աջափնյակ վարչական շրջանի Գ-3 թաղամասի, մինչև ժամը 18.00՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 39, 53, 55, 55ա, 55բ, 57, 57ա, 57բ, 59, 101 շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«Տեղեկացնում ենք նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի մայիսի 29-ին մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 1ա շենքի, Սյունիք գյուղի Գաղթականների թաղամասի առանձնատների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: